24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստանը համալրել է ծերացող երկրների շարքը

Հայաստանը համալրել է ծերացող երկրների շարքը: Այս մասին այսօր Տարեցների միջազգային օրվա առթիվ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը: «Մենք համալրել ենք ծերացող երկրների շարքը, կարող ենք հետագայում համարվել նաև ծեր երկիր: Ծերությունն իր հետ բերում է տնտեսական, սոցիալական խնդիրներ»,-ասաց նա:

Նա հայտնեց, որ ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2016 թվականի տարեսկզբի դրությամբ աշխատունակ բնակչությունը կազմել է ՀՀ մշտական բնակչության ընդհանուր թվաքանակի 66,3 տոկոսը, իսկ 20.8 տոկոսը՝ աշխատունակ տարիքից ցածրը, 63 տարեկան և բարձր տարիքի մարդկանց թիվը կազմում է բնակչության ընդհանուր թվի 12,9 տոկոսը՝ 387 659 մարդ: Տարեցների 70 տոկոսը քաղաքաբնակ է, իսկ կյանքի միջին տևողությունը 75 տարին է, և յուրաքանչյուր աշխատունակ տարիքի բնակչությանը բաժին է ընկնում 195 տարեց:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ