19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բա սա եղավ մրցակցությո՞ւն. ռեկտորի գանգատը /վիդեո/

Մայիսի 7-ին Երեւանում անցկացվեց “Բարձրագույն կրթության բարեփոխումները Հայաստանում” մեկօրյա խորհրդաժողովը, որը կազմակերպել են Համաշխարհային բանկն ու ՀՀ Կրթության ու գիտության նախարարությունը:

“Կառավարման խնդիրների լուծումը` Հայաստանի կրթության բարեփոխումների կենտրոնում” զեկույցի հեղինակները հույս հայտնեցին շահագրգիռ կողմերի միջև կայանալիք քննարկումների մեկնարկով աջակցել բուհերի և կառավարության միջև ինքնավարության համարժեք հավասարակշռության փնտրտուքին: 

“2005 թ. Բոլոնիայի գործընթացին միանալուց ի վեր Հայաստանի կառավարությունը և բուհերը զգալի առաջընթաց են արձանագրել բարձրագույն կրթության համակարգի բարեփոխման գործում: Սակայն, բարձրագույն կրթության կառավարման և ղեկավարման շուրջ ձևավորված հանրային ընկալումը դեռևս բարելավման կարիք ունի:

Հանրության կողմից բարձրագույն կրթության ղեկավարման վատ ընկալման պատճառները հիմնականում համակարգային բնույթ են կրում”,-իր խոսքում ասաց ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Երևանի “Հյուսիսային համալսարանի” ռեկտոր Բորիս Մակիչյանը խորհրդաժողովին իր մասնակցում էր հրատապ լուծում պահանջող խնդիրներ ներկայացնելու նպատակով:

Henaran.am-ը ռեկտորից հետաքրքրվեց, թե մասնավոր և պետական բուհերի միջև ինչ նկատելի տարբերություններ կան և թե ինչը կցանկանար փոխել արդեն 17 տարի կրթական ոլորտում գործնեություն ծավալած Բորիս Մակիչյանը.

“Ես չեմ ուզում ասեմ , որ համակարգը ճգնաժամի մեջ է, բայց խիստ անորոշություն կա: Արդեն 2 տարի է միասնական գործունեության համակարգում ներառվել են նաև մասնավոր բուհերը: Մի կողմից մենք խոսում ենք ազատական գաղափարախոսության, արդար մրցակցային պայմանների մասին, բայց իրականում այդպես չէ:

Կառավարությունը 2 տարի շարունակ 60-ական միլիոն դրամ լրացուցիչ գումար է հատկացրել, որպեսզի կենսաթոշակներ տա այն ուսանողներին, որոնց սոցիալական պայմաններն ապահովված չեն , բայց իրենք ունեն բարձր առաջադիմություն”:

Բորիս Մակիչյանը նշեց, որ այս օժանդակությունը տրվում է միայն պետական բուհերին.”Բա սա եղավ մրցակցային պայմաննե՞ր, բա սա եղավ իրավահավասարությո՞ւն, չէ՞ որ էտ 20-25 հազար ուսանողները, որոնք սովորում են ոչ պետական համակարգում, մեր ժողովրդի` ՀՀ քաղաքացիների երեխաներ են”, մտահոգությունը բարձրաձայնեց մասնավոր բուհի ռեկտորը:

Բորիս Մակիչյանի տեսակետն ամբողջությամբ` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ