20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հարթակից իշխանություն, պաշտոն են ուզում … /վիդեո/

Արձակագիր, գրող Ռազմիկ Դավոյանը իր հասուն կենսագրության մեջ մեկ անգամ է գնացել Ազատության հրապարակ եւ կագնել հարթակում: Ղարաբաղյան զարթոնքն էր, անկախության համար պայքարի համար գնաց: Բայց հետո այլեւս չգնաց, քանի որ խեղաթյուրվեց հարթակն էլ, հրապարակն էլ:

“Չեմ ընդունում, որ դա հեղափոխության հարթակ է: Ես դեմ եմ հեղափոխությանը, դա բերում է կատաստրոֆայի, կործանման”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց արձակագիրը: Ռազմիկ Դավոյանը համոզված է, որ այսօր հարթակում կանգնող տղաները այլ բան են ուզում` իշխանություն, պաշտոն, ոչ թե մտահոգ են Հայաստանի ճակատագրով: 

Ի դեպ, անկախությունն էլ, Դավոյանի համոզմամբ` ժամանակին Մոսկվան բերեց: “Այնպես չէր, որ գնացինք հեղափոխության. կար պահը, ժամանակը հասունացել էր, իսկ հիմա պիտի պահենք այդ անկախությունը”:

Ռազմիկ Դավոյանը դեմ է, որ Թատերական հրապարակը կոչում են Ազատության: “Այն պիտի Թատերական լինի, այդտեղ պիտի ազգի մտավորականներն ու արվեստագետները լինեն ու ոչ թե իշխանություն ուզեն, այլ իրենց առաջարկություններով օգնեն երկրի կառավարմանը”,-եզրափակեց Ռազմիկ Դավոյանը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ