16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Արմավիրում դանակահարվել են 4 հոգի

Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի հիվանդանոց նախորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին դանակահարված եւ գանգուղեղային տրավմա ունեցող 4 անձինք են տեղափոխվել:

Հիվանդանոց տեղափոխված Նորակերտ գյուղի բնակիչներից 17-ամյա Հովհաննես Տաշչյանը կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր է ունեցել, 48-ամյա Սերժիկ Հակոբյանը՝ գանգուղեղային տրավմա, 29-ամյա Հովհաննես Եսայանը՝ գլխի ճակատային շրջանի կտրած վերքեր, Մեծամոր գյուղի բնակիչ, 33-ամյա Հակոբ Սարգսյանը՝ աջ ծնկի կտրած վերք եւ գանգուղեղային տրավմա:

Ըստ shamshyan.com-ի՝  ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 20։00-ի սահմանում Նորակերտ գյուղի Շինարարների փողոցի թիվ 1 տան դիմաց կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նշված անձինք փոխադարձ հարվածներ են իրար հասցրել։ Պարզվել է, որ Հ. Եսայանը իր մոտ եղած գաղտնի փականով դանակով հարվածներ է հասցրել Հ. Տաշչյանին եւ Ս. Հակոբյանին։ Հիվանդանոցում բժիշկներն օպերատիվ քննչական խմբին հայտնել են, որ Հ. Տաշչյանը կատարվածի մասին ի վիճակի չէ հայտարարություն տալու։ Բերման է ենթարկվել Հ. Եսայանը, նրա մոտ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող գաղտնի փականով դանակը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ