19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչպես են քվեարկելու վանաձորցիրները. հարցման արդյունքները

Հոկտեմբերի 2-ին Վանաձորում կայանալիք ՏԻՄ ընտրությունների հետ կապված հարցումներ է արել «Գելափ Ինթերնեյշնլ» Հայաստանի ներկայացուցչությունը: Սոց.հարցմանը մասնակցել  է 600 մարդ:
«Գելափ Ինթերնեյշնլ» Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ որպես քաղաքաի առաջնային խնդիրներ վանաձորցիչները նշել են ճանապարհների անբարեկարգ վիճակը, աշխատատեղերի բացակայությունը, աղբահանությունը, լուսավորությունը և այլն:

Հաջորդ հարցը եղել է, թե արդյոք քաղաքացիները գոհ են գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանից:
11,3%-ը դժվարացել է պատասխանել, 44,7%-ը միանշանակ դժգոհություն է հայտնել, 19,8%-ը պատասխանել է՝ ավելի շուտ ոչ, 16,3%-ը՝ ավելի շուտ այո, 7,8%-ը՝ միանշանակ այո:

Նավասարդյանը հայտնեց, որ հարցմանը մասնակցած վանաձորցիների 86,8%-ը մասնակցելու ՏԻՄ ընտրություններին, 8,7%-ը չի մասնակցելու, իսկ 4,5%-ը դեռ չի կողմնորոշվել:

Իսկ թե որ կուսակցության օգտին են քվեարկելու հարցին, վանաձորցիները պատասխանել են այսպես. «2,3%-ը պատասխանել է՝ ոչ մեկին, 29,8%-ը հրաժարվել է պատասխանել, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին պատրաստվում է քվեարկել հարցվածների 0,4%-ը, «Հայկական վերածննդի» օգտին՝ 2,7%-ը, ՀՀԿ-ի օգտին՝ 30,3%-ը, ՀՅԴ-ին՝ 2,3%, ՀԱԿ-ին՝ 0,2%, «Համախմբում» կուսակցությանը՝ 0,8%-ը, «Լուսավոր Հայաստանին»՝ 6,9%-ը, ԲՀԿ-ին՝ 3,5%-ը»:

Հիշեցնենք, որ քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու է 8 կուսակցություն: Հանրապետական կուսակցության թեկնածուն Վանաձորի նոտար Մամիկոն Ասլանյանն է: Բարգավաճ Հայաստան կուսակցության թեկնածուն Վանաձորի ավագանու անդամ Այծեմնիկ Օհանյանն է, ՀՅԴ-ից՝ Նելսոն Մամուլյանը: Հայ ազգային կոնգրեսի ցուցակը գլխավորում է Կոնգրեսի Վանաձորի կառույցի ղեկավար, «Ներուժ» ընկերության տնօրեն Ռուբեն Ոսկանյանը:

Ընտրություններին մասնակցելու են նաեւ «Օրինաց երկիր», «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», նաև Վարդան Օսկանյանի գլխավորած «Համախմբում» կուսակցությունները:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ