24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ովքե՞ր են ամենահարուստ պատգամավորները

Ամենաշատ  դրամական միջոցներ հայտարարագրած պատգամավորների ցուցակը գլխավորում է Գագիկ Ծառուկյանը. վերջինս ունի  16,6 մլրդ դրամ, 34,3 մլն դոլար: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է փորձագետ Բաբկեն Թունյանը՝ ներկայացնելով 2015 թվականին պատգամավորների ստացած եկամուտներն ու դրամական միջոցները:
 
«Ընդ որում, Գագիկ Ծառուկյանի դրամական միջոցները պակասել են  100 մլն դոլարով, բայց դա չի նշանակում, որ նա այդ չափով աղքատացել է, դրա փոխարեն ավելացել են օրինակ նրա հանձնած փոխառությունները, կամ ձեռքբերված արժեթղթերը:
 
Երկրորդ տեղում Սամվել Ալեքսանյանն է, ով ունի 8,8 մլն դոլար: Նրա կնոջ դրամական միջոցներն ավելի շատ են: Երրորդ տեղում Գրիգորի Մարգարյանն է (Բելաջոյի Գրիշ), որի դրամական միջոցները կազմում են 5,1 մլն դոլար»,-ասաց Բաբկեն Թունյանը: Բանախոսը շեշտեց՝  ԱԺ-ում կան թվով 16 դոլարային միլիոնատերեր (հաշվարկվել է միայն նրանց դրամական միջոցները):
 
Անդրադառնալով 2015-ի ընթացքում պատգամավորների ստացած եկամուտներին, Թունյանը նշեց, որ ամենաշատ եկամուտներ ունեցողը եւս Գագիկ Ծառուկյանն է (6,3 մլրդ դրամ), երկրորդ տեղում ՀՀԿ-ից Աշոտ Արսենյանն է (6 մլրդ դրամ): Այդ շարքում են Գուրգեն Արսենյանը, Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադի), Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր), Արայիկ Գրիգորյանը (Ավշարի Արայիկ), Մանվել Գրիգորյանը:
 
«Դրամական միջոցների 58,87 տոկոսն ունի ԲՀԿ խմբակցությունը, երկրորդ տեղում ՀՀԿ-ն է, 34,4 տոկոս: Երրորդ տեղում անկախ պատգամավորներն են (6 տոկոս)»,-ասաց փորձագետը:
 
Նրա խոսքով, բոլոր պատգամավորները միասին վերցրած 2015-ի վերջին հայտարարագրել են 12,5 մլրդ դրամ եւ 47,7 մլն դոլար: «Եթե դոլարային տեսքի բերենք, կլինի 90 մլն դոլար: Բոլորի դրամական միջոցների 30 տոկոսը Գագիկ Ծառուկյանին է պատկանում: Նվազում է եղել բոլորի դեպքում»,-ամփոփեց Թունյանը:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ