23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Կլինեն ավելի կոշտ մոտեցումներ

«Այս ժամանակահատվածում կառավարության ձևավորման գործընթացը գտնվում է ոչ ավարտական փուլում, կառավարությունը դեռևս ամբողջապես ձևավորված չէ, բայց  կառավարության փոփոխությամբ պայմանավորված հիմնական խնդիրներն արդեն իսկ դառնում են տեսանելի: Նախարարությունների նոր կառուցվածքը արդեն իսկ  հուշում է  հիմնական ուղղությունները, որոնք դառնալու են  կառավարության համար գերակա: Եվ կարելի է այդտեղից նաև տեսնել կառավարության գործունեության ծրագիրը, որն առաջիկայում ԱԺ- կներկայացվի` հաստատման»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը:

Նա նշեց, որ սրանք են լինելու կառավարության ծրագրերը և վստահություն հայտնեց, որ յուրաքանչյուր ոլորտում կառավարության մոտեցումը կլինի ավելի իրատեսական:

«Մի փոքր կարող է իր մեջ պարունակել ավելի կոշտ մոտեցումներ, մի փոքր` ավելի խիստ գործողություններ և, նաև դրանով պայմանավորված, որոշակի ռադիկալ փոփոխություններ, բայց, պետք է ասեմ, որ դա ժամանակի պահանջն է, և քաղաքական ուժը, որը շարունակում է կրել պատասխանատվություն այդ գործողությունների համար, պատրաստ է  այս գործողություններին տալ լիարժեք քաղաքական աջակցություն»,- վստահեցրեց հանրապետական պատգամավորը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ