25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

“Երգենք Ձեզ հետ, սիրելիս, Ֆլորա”. Մուրադ Ամիրխանյան /վիդեո/

Ֆրանսիայում բնակվող օպերային երգիչ, բաս-բարիտոն Մուրադ Ամիրխանյանը  Henaran.am-ի հետ զրույցում հիշեց, թե ինչպես իր մայրը Գյումրիում նրան տարավ աշխարհահռչակ Ֆլորա Մարտիրոսյանի մոտ:

Մայրը` տիկին Աստղիկը շատ էր ուզում որդին երգիչ դառնա եւ տիկին Ֆլորային խնդրեց լսելու Մուրադին:

“Ութ-ինը տարեկան երեխա էի, մայրս տիկին Ֆլորայի երգացանկից երկու երգ էր սովորացրել` “Կապույտ թռչունն” ու “Էն գարնանը”: Կատարեցի նույն տեմբրով, նույն ոճով, ինչ Ֆլորա Մարտիրոսյանը: Մայրս էր այդպես սովորեցրել: Երգեցի, հավանեց, ասաց, որ մեծ ապագա ունեմ “,-հուզված պատմեց Մուրադ Ամիրխանյանը: Դրանից հետո տիկին Ֆլորային չի հանդիպել, շփումը եղել է սոցկայքերով:

“Ցավում եմ, բառեր չեմ գտնում, բայց հույս ունեմ երկնային կյանքում կերգեմ Ֆլորայի հետ միասին՛՛,-ասում է Մուրադը:-Տիկին Ֆլորա, համոզված եղեք, մենք կշարունակենք Ձեր կիսատ թողած գործը, մանավանդ Ցեղասպանության հարյուր ամյակի տարելիցին նվիրված ծրագիրը: Փառք քեզ, որ կարողացար հայ երգի դեսպանը լինել աշխարհում”:

Մեր զրույցի վերջում Մուրադ Ամիրխանյանը առաջին անգամ, Henaran.am -ի խնդրանքով կատարեց Ֆլորայի Մարտիրոսյանի երգացանկից “Էն գարնան” երգը` այդպիսով իր հարգանքի տուրքը մատուցելով երգչուհուն:

Նշենք, որ Մուրադ Ամիրխանյանն այս օրերին Հայաստանում է` անձնական այցով, բայց չբացառեց եկող տարի համերգ կազմակերպել: Այս մասին առայժմ երգիչը չի ուզում խոսել:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ