23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Եթե Ռուսաստանը անկեղծորեն ցանկանում է համագործակցել, պատրաստ ենք․ Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է Ռուսաստանի արգործնախարարության հայտարարությանը: Համաձայն այդ հայտարարության՝ Ռուսաստանը հնարավոր է համարում Սիրիայում Թուրքիայի հետ համատեղ գործողություն իրականացումը:

Թուրքական «haberler» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Չավուշօղլուն նշել է, որ  Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումից հետո հույս ունեն ռուս գործընկերների հետ քննարկել հրադադարի ռեժիմի ապահովման, մարդասիրական օգնություն մատակարարելու վերաբերյալ հարցեր:

«Եթե Ռուսաստանն անկեղծորեն ցանկանում է զինադադար և մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցում համագործակցել մեզ հետ, ապա մենք պատրաստ ենք»,-նշել է Չավուշօղլուն:

Նշենք, որ Ռուսաստանի արտգորնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Սիրիայի հարցում Թուրքիայի հետ համագործակցությունը կարող է կառուցողական  լինել և հնարավոր է համատեղ գործողություններ իրականացնել:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ