20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Վատ է. Հայկական Ժամանակ

ՀՀ կառավարությանը իր երեկվա նիստում հավա­նության արժանացրեց ՀՀ 2017 թ. պետբյուջեի նա­խագիծը: Դատելով բյուջեի ցուցանիշներից, հաջորդ տարի մեր երկիրը ավելի վատ է ապրելու: Մասնավորարպես, ծախսերը էա­կանորեն կրճատվելու են:

Սակայն թվական որոշակի անճշտություններ կան, որոնք թույլ չեն տափս «հաշվարկել», թե որքանով է վատ լինելու: Կառավարության նիստի ժամանակ վար­չապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, թե 2017 թվականին բյուջեի ծախսերը այս տարվա համե­մատ կրճատվելու են 100 միլիարդ դրամով, սակայն համեմատելով այս եւ հաջորդ տարվա բյուջեները, պարզ է դաոնում որ ծախսերը կրճատվում են 17 միլի­արդ դրամով:

Եկամուտների մասով եւս անհստակու- թյուն կա: Վարչապետը հայտարարեց, թե եկամուտնե­րը աճելու են 70 միյիարդ դրամով, սակայն փաստաթղ­թերով աճը միայն 24 միլիարդ է: Թվային այս տարբե­րությունները թերեւս պայմանավորված են նրանով, որ վարչապետը համեմատությունը արել է ոչ թե 2016 թ բյուջեի մասին օրենքի, այլ սպասվող ցուցանիշների այսինքն` կատարողականի հետ: Եթե դա այդպես է, ապա այս տարվա բյուջեն էականորեն թերակատարվելու է թե եկամուտների, եւ թե ծախսերի մասով:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ