16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ում պայթյուն է սպասվում. Ժամանակ

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ հայտարարել է, որ նոյեմբերին սպասվո կուսակցական համագումարի ընթացքում կարող է լինել կուսակցության ղեկավար կազմի փոփոխություն: Թե ինչ են ենթադրում այդ փոփոխություն­ները, ՀՀԿ խոսնակը չի ասել: Սակայն, ամենայն հավանա­կանությամբ այդ փոփոխու­թյունները նշանավորելու են այն ուղենիշները, որոնք առկա էին սեպտեմբերի 8-ին Սերժ Սարգսյանի ելույթում, երբ նոր վարչապետին ներկայացնելով ՀՀԿ-ին, նա հայտարարեց նա­եւ, որ նրա հետ քննարկել է նաեւ կուսակցությանը նոր ոգի հաղորդելու հարցը: Ով կամ ովքեր են հեռանալու կուսակ­ցության ղեկավար կազմից եւ ովքեր են անդամակցելու ղե­կավար կազմին: Կարեն Կա­րապետյանը կդառնա՞ ՀՀԿ ղեկավար կազմի անդամ, թե ոչ: Ըստ էության, այն, ինչ հայտա­րարել էր Սերժ Սարգսյանը սեպտեմբերի ութին, անխու­սափելի է դարձնում Կարեն Կարապետյանի անդամակցումը ՀՀԿ-ին: Կարապետյանը չի կարող նոր ոգի տալ մի կու­սակցության, որի անդամը չէ: Նոր ոգի տալու համար, ինչպես հայտարարել էր Սերժ Սարգ­սյանը, նա պետք է անդամակ­ցի, դառնա ՀՀԿ անդամ: Այս առումով հարցը այն է, թե ար­դյո՞ք Կարապետյանի հետ միասին ՀՀԿ անդամ են դառնալու նաեւ այն նախարարները, որոնք եկել են որպես նրա թիմ, որոնք այսօր տեխնոկրատներ են:

Թե՞ Կարապետյանի թիմը ձեւավորվելու է ՀՀԿ-ի ներսում վերադասավորումների ար­դյունքում, իսկ տեխնոկրատները շարունակելու են իրենց զուտ մենեջերական գործունե­ությունը: Մյուս կողմից հետաքրքրական է, թե ինչ է լինե­լու նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ կառավարու­թյունից հեռացած նախկին նախարարների, մասնավորա­պես’ Գագիկ Բեգլարյանի հետ, որոնք եւս ՀՀԿ ղեկավար կազմի անդամ են: Մամուլում տե­ղեկություններ են եղել, որ Բեգլարյանը կարող է եւ դուրս մնալ ՀՀԿ գործկոմի կազմից:

Միեւնույն ժամանակ, սակայն ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայ­տարարել էր, որ Հովիկ Աբրա­համյանն ու Գագիկ Բեգլարյանը նեղացած չեն եւ կընդգրկ­վեն ՀՀԿ քաղաքական պրո­ցեսների մեջ: Սակայն պարզ չէ, թե ինչ կարգավիճակով: Այսպիսով, մի բան ակնհայտ է, որ կառավարության վերադասավորումները կամ կառավա­րությամբ սկսված վերադասա­վորումներն արդեն տեղափոխ­վում են ՀՀԿ, եւ նոյեմբերին ար­դեն կարտահայտվեն կուսակ­ցության ղեկավար կազմում վերադասավորումների տեսքով:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ