19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լավագույնը թողնել մեզ հանգիստ. կինոռեժիսորը` Մշակույթի նախարարի փոփոխությունից

«Նախարարը չէ, որ ստեղծում է ազգային մշակույթը: Լավագույնը, ինչ կարելի է անել հայ ժողովրդի, հայ մշակույթի հետ, թողնել մեզ հանգիստ, ազատ: Իհարկե կառավարությունը, ի դեմս մշակույթի նախարարության, ունի պատասխանատվություն՝ որոշակի չափանիշներ սահմանելու և հետևելու, որ այդ չափանիշները չխախտվեն, ինչը, ըստ երևույթին, չի արվել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը` խոսելով Մշակույթի նախարարի փոփոխությունից:

Ըստ նրա` մշակույթը հաճախ սխալմամբ ստորադասվում է տնտեսական, քաղաքական խնդիրներին, սակայն այն ավելի կարևոր է: «Երբ պատերազմներ, զավթումներ, հեղափոխություններ են տեղի ունենում որևէ երկրում, զավթիչները կամ հաղթողները նախևառաջ ձգտում են ներդնել սեփական մշակույթը: 25 տարուց ավելի է Սովետական Միությունը չկա, բայց սովետական մշակույթը ծաղկում է մարդկանց հոգիներում, մտածելակերպում… Սովետառուսական գերիշխանությունը մեզանում սարսափելի մեծ դեր ունի, և այս օրերի ամենավառ օրինակը ռաբիսի հետ կապված Հանրային հեռուստատեսության խայտառակությունն է: Հասարակությունն ընդդիմացավ դրան, և մենք տեսանք, որ մենք մնում ենք որպես ազգ: Այդ հեռուստատեսությունը ոչ թե հանրային է, այլ օլիգարխների նեղ շրջանակն է ներկայացնում: Հ1-ը արտացոլում է իշխող շրջանակների ճաշակը, նրանց ներքնաշխարհը, ընկալումները»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ