20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արմեն Ամիրյանը գիտի ինչ անել /վիդեո/

ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ առաջնահերթ է համարում գրահրատարակչական ոլորտի ամբողջական ցիկլը, որը պետք է վերանայել՝ սկսելով նոր տիպի գրախանութների ստեղծումից, որը կդառնա ընտանեկան հանգստի կենտրոն:

«Առավել քան համոզված եմ, որ նոր գրախանութները կնպաստեն գրահրատարակչական ոլորտի ամբողջական ցիկլի բիզնես զարգացմանը, հրատարակչութունից սկսած, գրողների եկամուտներից եւ ընդհանրապես, գրականության սպառման առումով: Այս փորձը պետք է տեղայնացնել ողջ հանրապետությունով մեկ: Փորձը մենք կսկսենք Երեւանում եւ մեկ ներդրողի միջոցով երեւանյան օրինակը կարող է դառնալ օրինակ ամբողջ հանրապետության համար»,- ասաց Արմեն Ամիրյանը՝ նշելով, որ նույն ծրագրի շրջանակում պետք է թվայնացման աշխատանք էլ կատարվի, որովհետեւ ողջ աշխարհն արդեն օգտագործում է թվային գրքեր, բայց Հայաստանում դրա պակասը կա:

Անդրադառնալով ոլորտի օրենսդրական խնդիրներին՝ նախարարն ասաց, որ գերխնդիր է առաջիկայում կինոյի մասին օրենքի ընդունումը, որը հնարավորություն է տալու պրոդյուսերական կենտրոններին եւ կազմակերպություններին ազատել որոշակի հարկատեսակներից: «Դա, ըստ իս, կխթանի կինոարտադրությունը Հայաստանում: Դա նաեւ կարող է դառնալ Հայաստանը արտասահմանում ներկայացնելու լավագույն միջոց»,- ասաց Արմեն Ամիրյանը՝ նշելով, որ առաջիկայում նախատեսելու է հանդիպումներ արտասահմանյան պրոդյուսերական կազմակերպությունների հետ, իսկ առաջին հերթին՝ ռուսականների հետ, որովհետև այնտեղ առավել հեշտ է աշխատել, քանի որ հիմնականում այնտեղ հայեր են:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ