24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ցեխի մեջ ենք խրվել. Դավիթ Գասպարյան

«Մենք երևի ամեն ինչ կարող ենք ներմուծել՝ բացի մշակույթից: Մշակույթն ինքներս պիտի ստեղծենք: Ցավում եմ, որ «Սասնա ծռեր» խմբի տղաներն այժմ դատ ու դատաստանի մեջ են: Կարծում եմ, այն փափախությունները որ եղան մեզանում, սերտորեն կապված են այդ տղաների գործադրած ջանքերի հետ», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց գրականագետ Դավիթ Գասպարյանը:

Վերջինս շեշտեց՝ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ մեծ հույսեր է կապում:
«Այն ժամանակ, երբ նա քաղաքապետ էր, իր պաշտոնավարած տասն ամիսների ընթացքում ավելի շատ գործ արեց, քան ուրիշները տասը տարվա ընթացում: Այս տարիների՝ նրա աշխատանքը գերազանց եմ գնահատում: Հույս ունեմ, որ նույն կերպ կաշխատի նաև վարչապետի պաշտոնում», – ընդգծեց Դավիթ Գասպարյանը:

Վերջինս շեշտեց՝ մշակույթի ոլորտում շատ բացթողումներ ունենք:

«Հեռուստացույցի ալիքները փոխում ես, ամոթդ գալիս է: Մենք ցեխի մեջ ենք խրվել: Մշակույթի  նորանշանակ նախարարի հետ հույսեր եմ կապում: Որքան էլ մեր ժողովրդի ճաշակը գցել են, այդուհանդերձ, լավի, հոգևորի պահանջը դեռևս կա մեր մեջ: Մնում է՝ համապատասխան քայլեր ձեռնարկվեն», – ասաց Դավիթ Գասպարյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ