28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Կարապետյանը` երաշխավո՞ր

1473865375-192

«Հասկանալի  է, որ ԼՂՀ հիմնահարցը սերտորեն կապված է ոչ միայն քաղաքականության հետ, այլև տնտեսական և այլ ոլորտների: Բնականաբար, հզոր տնտեսություն ունենալով՝ մենք կկարողանանք ավելի ամուր դիրքեր ունենալ ղարաբաղյան կոնֆլիկտին վերաբերող  հարցերում: Եթե նորանշանակ վարչապետը կարողանա հզորացնել երկրի տնտեսությունը, ապա կարելի է ասել, որ նա մեծ ներդրում կունենա նաև մեր երկրի անվտանգության ամրապնդման հարցում», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ պատասխանելով հարցին` որքանո՞վ է նորանշանակ վարչապետը տեղավորվում մեր ազգային անվտանգության տեսլականի շրջանակներում, հատկապես, որ քաղաքագիտական շրջանակները նրա նշանակումը հեռուն գնացող քաղաքական հեռանկաի սցենարում են դիտարկում:

Քաղաքագետն ընդգծեց՝ վարչապետի հետ կապված՝ դրական սպասելիքներ ունի.

«Որպես պատասխանատու քաղաքական գործիչ՝ նա վաղուց հայտնի է: Հուսով եմ, որ տարբեր որորտներում ունեցած նրա հաջողությունները հիմք կդառնան, որ նա հաջողություններ գրանցի նաև պետական կառավարման ոլորտում»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ