20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Պատրիարք Կիրիլը ցանկանում է, որպեսզի Ռուսաստանում ամբողջովին արգելվեն աբորտները

Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը ստորագրել է դիմումի տակ, որը կոչ է անում Ռուսաստանի տարածքում ամբողջովին արգելել աբորտները, գրում է РИА Новости-ն։

Այդ դիմումի տեքստը համաձայնեցրել են Պատրիարքությունն ու ընտանիքի, մայրական ու մանկական հարցերով կոմիտեն։ Դիմումի մեջ առաջարկվում է արգելել հղիության վիրահատական ու դեղորայքային ընդհատումը։

Դիմումի հեղինակներն առաջարկում են բյուջեից ավելի շատ գումար տրամադրել երեխաների համար, ինչը, իրենց խոսքով, կնվազեցնի աբորտների քանակը։

Հարկ է նշել, որ դիմումի տակ ստորագրել է նաեւ ՌԴ մանկական նորանշանակ օմբուդսմենը։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ