28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

«Քանի՞ անգամ դուք պետք է փորձեք այդ նույն ուխտը ծախեք ՀՀ պետության վրա»

%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8f-19

ԱԺ-ում Հարկային օրենսգրքի նախագծի քննարկմանը ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը հայտարարեց, թե ի վերջո հասկացել է, թե այս Հարկային օրենսգրքի շահառուն ով է: Նա նշեց, որ շարունակում է մնալ նույն տեսակետին, որ այս փաստաթութղը դիվերսիա է ՀՀ-ի նկատմամբ, և առաջին ընթեցման ժամանակ նման հայտարարություն անելով՝ ընդամենը ցանկացել էր ուշադրությունը հրավիրել, որ ողբերգական վիճակում գտնվող տնտեսությանը բեռը թեթևացնելու համար պետք է տնտեսական մոտեցումներ: «Ինձ հետաքրքրում էր, թե այս Հարկային օրենսգրքի հիմնական շահառուները ովքեր են լինելու, և իմ համար պարզություն մտցրեց Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Տերեսա Դաբան Սանչեսի հարցազույցը»,-ասաց նա և նշեց, թե տիկինն ասել էր, որ եթե ՀՀ-ն ընդունի այս Հարկային օրենսգիրքը՝ ՀՀ-ին մեծ օգուտներ կբերի, ՀՀ-ին պետք է լավ ճանապարհներ, լավ կառավարում:

Նա շարունակեց մեջբերել Սանչեսի «տարօրինակ հայտարությունը»: « ՀՀ-ն միջազգային աջակցության կարիք ունի, ներդրումների կարիք, միջազգային շատ հայտնի կազմակերպություններ ՀՀ-ն դիտում են որպես ներդումներ անելու վայր, սա կարևոր ազդանշան է, հարկային օրենսգիրքը փոխելով՝ ՀՀ-ն ցույց կտա, որ լուրջ է մոտենում խնդրին, մեծ գումարներ կգան: Եթե դա տեղի չունենա, հասկանո՞ւմ եք, թե ինչ կարժենա երկրի համար»,-մեջբերեց խոսքը և ապա հայտարարեց, թե ինքը այս հայտարարությունը համարում է որպես երկրի ներքին գործերին միջամտություն: «Ես ուզում եմ հարց տալ տիկին Սանչեսին, քանի՞ անգամ դուք պետք է փորձեք այդ նույն ուխտը ծախեք ՀՀ  վրա, որը մենք անընդհատ վճարել ենք ու չկա: Եթե գիտեի՞ք, սկզբից փոխեիք, երբ ՀՀ-ին վարկային բեռ էիք տրամադրում, որը դարձել է 5,5 մլրդ, այդ ժամանակ խոսեիք: Հիմա պարզ է, որ իրենք իրենց երկրի դարդն են, որ վարկերը տվել են՝ ուզում են հետ ստանան, ես իմ երկրի տնտեսվարողների դարդն եմ, որոնք ցավոք ունեն ՀՀ-ից հեռանալու և այլ երկներում իրենց տնտեսական գորունեությունը ծավալելու մտադրություն»,-ասաց նա և նշեց, որ ցավոք ինքը չունի այդ գործիքնեը, որ մարդկանց ապացուցի, որ ՀՀ-ում ավելի շահավետ է աշխատել և ուստի նշեց, որ դեմ է լինելու այս օրենքի նախագծին:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ