25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Իսկանդերը միայն զինատեսակ չէ, այն նաև քաղաքական գործիք է /վիդեո/

«Ադրբեջանում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի միջոցով  նախագահի պաշտոնավարման ժամկերը երկարացվելու է, լիզազորություններն էլ ավելանալու են: Բազմաթիվ իրավապաշտպան կառույցներ ահազանգում են. այդ սահմանադրության մեջ կան դրույթներ, որոնք դեմ են մարդու իրավունքներին», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացում «Հենարան» ակումբում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Բանախոսն ընդգծեց՝ և՛ ՀՀ-ն, և՞ Ադրբեջանը փորձում են  ամրացնել իրենց դիրքերը:

Անդրադառնալով ՀՀ-ին՝ քաղաքագետը շեշտեց՝ Հայաստանն այսօր մեծ ուշադրություն է դարձնում երկրի անվտանգության հետ կապված  բոլոր երևույթներին. դրա վառ ապացույցն է զինտեխնիկայի ձեռքբերումը:

«Իսկանդերի ձեռքբերման մասին խոսելով՝ կարող եմ ասել՝ Իսկանդերը միայն զինատեսակ չէ, որով մեր ԶՈՒ-ն հազորացվել է: Դա նաև քաղաքական գործիք է», – նշեց քաղաքագետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ