20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նրանք բարձրացան դիրքերը և այլևս չհանդիպեցին…/վիդեո/

«Դեպքը եղել է Ղարաբաղի պատերազմի ժամանակ՝ սահմանամերձ գյուղերից մեկում: Ֆիդայինների մի ջոկատ պաշտպանում էր գյուղը ու գալիս է մի պահ պահ, երբ գյուղը հայտնվում է շրջափակման մեջ: Գյուղացիներն էլ ֆիդայինների հետ հավաքվում են կրակի շուրջ և փորձում ելք գտնել: Բոլորն էլ գիտակցում են, որ առավոտյան կռվելու են մի քանի անգամ շատ թշնամու դեմ: Ֆիդայինները հրաժեշտ են տալիս հարազատներին, ոտքի են կանգնում ու մի երգ են երգում, որից հետո բոլորը բարձրանում են դիրքեր ու կռվում են: Նրանք այլևս իրար չհանդիպեցին…»,-Վայոց ձորի մարզի հենակետային դիրքերից մեկում այս պատմությունը պատմեց Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու  երիտասարդաց միության ատենապետ Մուրադ Ցանգալյանը:

Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցու երիտասարդաց միության ատենապետ Վարդուհի Խաչատրյանը և Մուրադ Ցանգալյանը միասին կատարեցին երգը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ