23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ռուբլին կխփի

«Ռուբլու արժեզրկման  նախադրյալներն  ակնհայտ են: ՌԴ-ն Արևմուտքի հետ ձևավորվող բևեռ է: ՌԴ-ն ուշադրություն է դարձնում հատկապես  ռազմական ոլորտին, դրա մեծացմանն ու հզորացմանը: Բայց այդ երկրում  տնտեսական  համակարգը գրեթե գոյություն չունի», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Հիշեցնենք՝ ռուբլու՝ մոտ ապագայում արժեզրկվելու վտանգը ահանգստանցնում է նաև ռուս գործարարներին ու տնտեսագետներին: Վերջիններս անհանգստացած են. ռուբլին արժեզրկվելու է՝ ալիքային ազդեցություն ունենալով հարևան պետությունների, Եվրասիական տնտեսական միության անդամ-երկրների տնտեսական վիճակի վրա: Ռուս մասնագետների կանխատեսմամբ՝ ռուբլին արժեզրկվելու է հոկտեմբերի վերջին նոյեմբերի սկզբին:

Տնտեսագետն ընդգծեց՝ ՌԴ-ի տնտեսությունը հենվում է գազից, նավթից և այլ բնական պաշարնեից ստացվող ֆինանսների վրա:

«Ստացվում է՝ եթե տնտեսություն  չունես, արժույթի կուրսը կարող է  տատանվել:  Հաշվի առնելով այն հանգամանքը,  ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ մեկնում են արտագնա աշխատանքի ու իրենց ապրուստի միջոցը վաստակում են հենց ՌՌ-ում, ակնհայտ է, որ ռուբլու արժեզրկումը իր ազդեցությունը կթողնի նաև  մեր երկրի վրա: Բացի այդ՝ ռուբլու արժեզրկմանը զուգընթաց՝ կնվազեն նաև ներդրումների ծավալները: Եկե՛ք չմոռանանք՝ մեր երկիրը նկատելիորեն կապված է ՌԴ հետ՝ տնտեսության, անվտանգության և այլ այլ ոլորտներում»:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ