29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Եկել ենք, որ ոգևորենք զինվորներին, բայց իրենք ոգևորեցին.Տեր Պետրոսը զարմացած է /վիդեո/

Արարատյան Հայրապետական թեմի Արարատի մարզի քահանաները «Բերքի լավագույնը զինվորին» նախաձեռնության շրջանակներում այցելեցին Վայոց ձորի մարզի սահմանապահ Խաչիկ գյուղի զորամաս: Քահանաների հետ զորամաս, ապա նաև հենակետային դիրքեր այցելեցին ԱՀԹ երիտասարդները:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում զինվորները նշեցին, որ այս այցելությունը առաջին հերթին հավատաբեր է, քանի որ թիկունքից իրենց ամուր են զգում:

«Երեք տարի առաջ Արարատյան Հայրապետական թեմի աառաջնորդական փոխանորդ, գերաշնորհ Տեր Նավասարդ Սրբազանի օրհնությամբ և աջակցությամբ ստեղծվեց մի ծրագիր, որի անվանումն է «Մենք մեր զինվորի կողքին ենք»,-մանրամասնեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ, Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց թեմի համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը:

Հոգևորականը նկատում է, որ այս նախաձեռնության հիմնական առաքելությունը զինվորին ուշադրություն և ջերմություն պարգևելն  է:

«Կարևոր է նաև երիտասարդների մասնակցությունը: Մենք եկել ենք, որ ոգևորենք զինվորներին, բայց այնպես ստացվեց, որ իերնք մեզ ոգևորեցին»,-ընդգծեց Տեր Պետրոսը:

Նշենք, որ ծրագրին իրենց աջակցությունն են բերել նաև մարզի գյուղապետեր և անհատ բարերարներ: Մի քանի դպրոցների աշակերտներ քաղցրավենիք էին հավաքել զինվորների համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

img_9865img_9867img_9875

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ