24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Եթե դու մտրակում ես «մաֆիոզ տերտերներին» …

Եթե դու փրկություն ես տեսնում այլազան քաղաքական խաղերի մեջ, ապա դու իսկական հայրենասեր ես, իսկ քեզ չնմանվողները՝ ազգադավ: Եթե դու միտինգի ես մասնակցում, դասադուլ ես անում, պառկում ես փողոցի մեջտեղում, հացադուլ ես հայտարարում ու «մատ» անում «չուզողներիդ», դու ազատատենչ ես, իսկ քեզ չնմանվողները՝ ստրկամիտ:

Եթե դու հայհոյանքների անբարո հեղեղ ես առաքում իշխանության տարբեր ներկայացուցիչների հասցեին՝ հիշատակելով մինչև 7-րդ պորտի նրա նախնիներին ու սերունդներին, ապա դու սրտացավ ես քո հայրենիքի համար, իսկ քեզ չնմանվողները՝ պարզապես ծախված: Եթե դու չես հարգում Ամենայն Հայոց կաթողիկոսին ու բամբասում ես նրանից՝ բամաբասանքի նյութ դարձնելով ուրիշի՝ բամբասանքից առած նյութը, ապա դու իրատես ես, իսկ քեզանից տարբերվողները՝ կույր:

Եթե դու խոսքի ու մտքի մտրակի տակ ես առնում բոլոր հոգևորականներին՝ «մաֆիոզ տերտերներին», ապա դու 21-րդ դարի հայ մտավորականի օրինակ ես, իսկ քեզնից տարբերվողները՝ զոմբիներ: Եթե դու մագիլներդ սրած պաշտպանում ես համասեռամոլների իրավունքները, ապա դու առաջադեմ ես, իսկ քեզ չնմանվողները՝ հետամնաց: Եթե դու դեմ ես ազգային բարոյական  նորմերին, ապա դու եվրոպական արժեհամակարգի կրող ժամանակակից մարդ ես, իսկ քեզ չնմանվողները՝ բարդութավորված գավառականներ:

Եթե դու կարդում ես այս գրառումն ու մտածում, թե այս ի՛նչ հիմարություն է, ապա դու հասկացել ես, որ սա նաև քո մասին է …

«Ինչ որ բան ինչ որ տեղ սխալ է»,- կասեր իմաստուն մեկը:

«Իսկ ինչո՞ւ»,- հարցնում եմ ես:

Աղբյուրը՝ sarkavagagirq.net 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ