25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Պիտի հասկանան

«Դեռևս հստակ չենք կարող ասել, թե նորանշանակ վարչապետի աշխատանքի արդյունավետությունն ինչպիսին կլինի։ Բայց մի բան հաստատ է․  խնդիրը ոչ թե կադր փոխելն է, այլ կայուն գործունեություն իրականացնելը: Մենաշնորհները տարիներ առաջ կային, հիմա էլ կան։

Կառավարության  արդյունավետությունը նախարարության  անուն փոխելը կամ կադրեր  փոխելը։ Եթե նախարարության անունը դրեցին  «Ներդրումների և ձեռնարկատիրության աջակցման», չի նշանակում, որ  վազելով գալու են, ներդրումներ անեն։  Արդյունքի հասնելու համար գործնական քայլեր պետք է արվեն», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Վերջինս շեշտեց՝ կադրերի փոփոխության հետ կապված հարցերն, անշուշտ, կարևոր են,  բայց ոչ առաջնային ու հիմնական։

«Պետք է նշել, որ թիմային աշխատանքն էլ է  կարևոր: Կադրերը  պիտի թիմում աշխատելու կարողություն ունենան, պիտի հասկանան ՝   ուր են գնում, ինչ  նպատակ ունեն։ Քաղաքական այդ ուղղվածությունն այսօր չենք տեսնում: Ասում են՝  արհեստավարժ մասնագետներ են, բայց դա չի նշանակում, որ կարող են լավ նախարար լինել: Այս և նմանատիպ յուրաքանչյուր երևույթի հարկավոր է ուշադրություն դարձնել», – ընդգծեց քաղտեխնոլոգը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ