16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Զորավարժությունները պատերազմի վտանգի հետ կապ չունեն. փորձագետ

“Սահմանային առաջնագծում ամեն ինչ նորմալ է, վերահսկվում է, եւ չպետք է զորավարժությունները կապել պատերազմի վտանգի հետ. զորավարժությունները պլանային են եւ ունեն նաեւ որոշակի կանխարգելիչ նշանակություն”,- “Հենարան” ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ռազմական փորաձագետ Դավիթ Ջամալյանը: Նրա խոսքով, սակայն միշտ պետք է պատերազմի պատրաստ լինել: Ղարաբաղում նույնպես մեկնարկելու են զորավարժությունները:

Դրանք ավելի են ամրապնդում հայկական զինված ուժերի մարտունակությունը եւ պատրաստությունը: Զորավարժություններից պետք չի խուճապային տրամադրության մեջ մտել: Փորձագետի համոզմամբ,  Թուրքիան չի կփակի ՀՀ-ի համար իր օդային տարածքը, քանի որ Հայաստանն էլ տարանցիկ երկիր է, եւ մենք էլ ունենք լծակներ:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի օդանավակայանից դուրս եկող օդանավերի հնարավոր խոյահարմանը, ապա հայկական կողմը  դրան համարժեք պատասխան կտա: Բաքվի այս հայտարարությունն էլ նա որակեց հոգեբանական ճնշման մեթոդ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ