20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանն ընդունեց Թևան Պողոսյանի հրավերը

ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել:

ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանին.

Հարգելի Թևան.

Շնորհակալ եմ ձեր տուն այցելելու բաց հրավերի համար և սիրով ընդունում եմ, մանավանդ որ պարոն Մարուքյանի հետ որևէ անձնական խնդիր չունեմ։

Միայն մի խնդրանք-պայման. քաղաքական հարցեր չենք քննարկելու։

Քաղաքականությունը ինձ համար գործունեության հրապարակային և սթափ տեսակ է, որը չի կարող որոշվել փակ դռների ետևում, գինու շուրջ։

Կգամ կնոջս և փոքրիկներիս հետ։)

Հիշեցնենք, որ Վանաձորի ՏԻՄ ընտրությունների պայքարի հետ կապված պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանն անընդհատ բանավիճում են, հրապարակային հայտարարություններով հանդես եկել միմյանց դեմ: Եվ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն առաջարկել էր այցելել իր տուն. «Հրավիրում եմ երկուսիդ էլ մեր տուն իմ քաշած գինին խմելու և մի քիչ մտորելու մեր երկրի ապագայի մասին»,-գրել էր նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ