20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հարկավոր է, որ Հայաստանը ետ վերցնի իր ստորագրությունը. Կ. Մանոյան

Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման 3-րդ տարելիցի կապակցությամբ այսօր` հոկտեմբերի 10-ին, Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը հանդիպում  ունեցավ լրագրողների հետ: Նա ընդգծեց այն փաստը, որ այդ արձանագրություններն իրավաբանորեն կան` նույն վիճակում, ինչպես որ ստորագրվել են 3 տարի առաջ, իսկ պնդումը, թե դրանք չկան, սխալ է:

Կիրո Մանոյանի խոսքով` այդ արձանագրությունները չեն բխում Հայաստանի շահերից եւ հարկավոր է, որ Հայաստանը ետ վերցնի իր ստորագրությունը, քանի որ ներկայումս այն շահավետ է Թուրքիայի համար, ինչի պատճառով էլ Թուրքիան թույլ է տվել իրեն ասել  բաներ, որոնք իրեն չեն վերաբերում: “Կարծում եմ` Հայաստանը հիմնավոր պատճառներ ունի ստորագրությունները ետ վերցնելու, սակայն մինչեւ նախագահական ընտրությունները հետ չեն վերցվի այդ ստորագրությունները, քանի որ միջազգային հանրության համար Հայաստանն ընկալվեց որպես “լավ գործընկեր”, -նշեց բանախոսը` հավելելով, որ այդ գործընթացը տարածաշրջանային անվտանգությանը չի սպառնա:

Կիրո Մանոյանը Դաշնակցության անունից հայտնեց, որ  իրենք կողմ չեն արձանագրությունների վավերացմանը, քանի որ դա ավելի ծանր վիճակ կստեղծի Հայաստանի համար, հատկապես եթե Թուրքիան վավերացնի արձանագրություններից մեկը, որում ժամկետներ նշված չեն:

Կիրո Մանոյանն անդրադարձավ նաեւ Վրաստանում կայացած խորհրադարանական ընտրություններին` նկատելով, որ  ջավախահայերի համար կարեւոր  է, որ նոր իշխանությունները, չնայած իրենց զուսպ ելույթներին, դրական հույս են ներշնչել:

Հայ Դատի գրասենյակի պատասխանատուն շատ կարճ անդրադարձ կատարեց նաեւ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի գործին: Բանախոսի կարծիքով` Օսկանյանի գործը ազդում է երկրի միջազգային հեղինակության վրա:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ