25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Իմացանք, որ միայն բահերով չի, որ կռվում ենք» (վիդեո)

«Կարևորը բանակում տիրող բարոյահոգեբանական վիճակն է և ոչ թե հզոր զենքի առկայությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսին ցուցադրված զենքի տեսակներին: «Եթե կարողանանք ստեղծել մի վիճակ, որ զինվորը բարոյահոգեբանական վիճակով կատարյալ լինի, շատ ավելի մեծ արդյունք կունենանք: Հավատացեք, որ լավագույն զենքի տեսակներն էլ չեն կարող բան փոխել»,-ասաց նա՝ օրինակ բերելով, որ 90-ականներին Ադրբեջանը միայն Աղդամի պահեստում 7 անգամ ավելի զենք ուներ Հայաստանում եղած զենքերից:

Ըստ նրա` 90-ականների սերունդն ուներ հայրենասիրական դաստիարակություն, որն էլ ապահովեց հայ ժողովրդի հաղթանակը: Ինչ վերաբերում է զորահանդեսն, ապա նա նշեց, որ այն ինչ-որ առումով իր նպատակին, իհարկե, ծառայեց` ցույց տալով թշնամի երկրին իր հնարավորությունը: «Բայց պետք է գնահատենք, հորդորենք բարձրաստիճան սպաներին իրենց վարքագծով այնպես անել, որ սահմանին շարքային զինվորը բոլոր պարագայում իրեն զգա ապահովված: Ժողովուրդն իր սերն ու հավատը ցույց է տվել զինվորին, պետք է մնացած օղակները ևս դա անեն»,-ընդգծեց Գ. Իսագուլյանը:

ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի կարծիքով՝ կարևոր էր զենքի ցուցադրությունը, ըստ որի իմացանք, որ միայն բահերով չի, որ կռվում ենք: «Զորահադեսները ոգու բարձման համար կարևոր դեր ունի, և սա միտված էր` հայաստանցիներին ցույց տալու, որ ապահով Հայաստանից չզզվենք, նայենք զինատեսակներին, ասենք ապահով Հայաստանում ենք ապրում»,-ասաց նա:

Մանրամասն` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ