28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Քաղաքաշինության նախարարությունը լուծարվում է, ևս երեքը՝ վերանվանվում

nax

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Կառավարության այսօրվա նիստի ժամանակ առաջարկեց վերանվանել երեք ու լուծարել մեկ նախարարություն: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկվում է վերանվանել Ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության նախարարություն, Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունը՝ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, իսկ Տրանսպորտի ու կապի նախարարությունը՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն:

Քաղաքաշինության նախարարությունն առաջարկվում է լուծարել: Դրա փոխարեն կստեղծվի Ճարտարապետության և մշակութային արժեքների պաշտպանության պետկոմիտե:

Այս առաջարկները նախնական են: Ավելի ուշ, երբ Կառավարությունը կկազմի նոր ծրագիրը ու կներկայացնի այն, անհրաժեշտության դեպքում կքննարկվեն նաև կառուցվածքային փոփոխությունները:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ