24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Օլիգարխները մեջ-մեջ են անում. Հրապարակ

Հայաստանում անցկացվող շինարարա­կան մրցույթներին ներկայացվող տեխնի­կական եւ ֆինանսական պահանջներն այնքան բարձր են, որ հայաստանյան ոչ մի ընկերություն միայնակ չի կարողա­նում դրանց մասնակցել: Արդյունքում` ՀՀ շինարարական կազմակերպությունները, որոնք հարյուրավոր աշխատատեղեր են ապահովում, կանգնում են սնանկացման եւ փակման եզրին:

Իրավիճակից լավա­գույնս օգտվում են երկրի օլիգարխները, որոնք, չմասնակցելով մրցույթներին, կարողանում են շահել: Մեխանիզմն այսպիսին է. մրցույթը շահում է արտասահմանյան ընկերությունը, որն իրականում ոչ մի աշ­խատանք չի կատարում, գործը հանձնում է ենթակապալառու ընկերությանը: Այսպես. «Հյուսիս-հարավի» շրջանակներում Շիրակ-Արգավանդ ճանապարհը կառուցելու մրցույթում փաստացի հաղթել է իտա­լական «Սերենիսիմա Կոստրուկցիոնի» ընկերությունը, սակայն այն կառուցում է Գագիկ Ծառուկյանը:

«Հյուսիս-հարավի» մի մասն էլ կառուցում է «Տեր-Հայրապետյանշին» ՍՊԸ -ն, որի անունը կապվում է տրանսպորտի եւ կապի նախկին նախա­րար Գագիկ Բեգլարյանի հետ: Աժ պատ­գամավոր Մհեր Սեդրակյանը’ Թոխմա­խի Ահերը, որն առանց այդ էլ սեփականաշնորհել է էրեբունի վարչական շրջանի շինաշխատանքները, այժմ որոշել է ընդլայ­նել բիզնես շրջանակները դեպի հյուսիս եւ հարավ:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում :

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ