24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դուրս եկեք հեռախոսներից ու սարքերից

Քահանայապետը կոչ է անում հավատացյալներին հաղթահարել անտարբերությունը, կառուցել հանդիպման մշակույթը

Հռոմի Քահանայապետը  կոչ է անում հավատացյալներին  դադարել նայել հեռախոսներին և դրա փոխարեն  հանդիպել իրականում և լսել մեկմեկու:

Ըստ Vatican Radio-ի, Քահանայապետը ամենօրյա առավոտյան Սուրբ Պատարագի ժամանակ զգուշացրել է ընդդեմ վատ սովորությունների, որոնք,  նույնիսկ մեր ընտանիքներում չեն թողնում իսկապես լսել ուրիշներին և սրտակցել նրանց:

Մեր անտարբերության հաղթահարումը

Քահանայապետը` ոգեշնչված օրվա Ավետարանական ընթերցումից, որտեղ Հիսուս հետ է բերում մի այրի կնոջ միակ որդուն, որ մահացել էր, ընդգծեց, որ «Հիսուսի հետ հանդիպումը հաղթահարում է մեր անտարբերությունը»:

Պապը նաև գանգատվեց, որ երբ մարդիկ հանդիպում են միմյանց «նրանցից յուրաքանչյուրը մտածում է ինքն իր մասին, նրանք կարող են տեսնել մեկ ուրիշի, բայց չեն նայում նրան, նրանք կարող են լսել այդ մարդուն, բայց չեն լսում նրան»:

«Հանդիպումը մեկ այլ բան է: Դա այն է, ինչ այսօրվա Ավետարանը ազդարարում է մեզ՝ հանդիպում, հանդիպում՝ կնոջ ու տղամարդու միջև, հանդիպում միակ կենդանի որդու և միակ մահացած որդու միջև, հանդիպում՝ երջանիկ ամբոխի հետ, քանի որ նրանք հանդիպել են Հիսուսին, հետևել նրան, և մարդկանց մի խումբ լացելով ուղեկցեում էր այդ կնոջը, ով դուրս էր եկել քաղաքի դարպասից, հանդիպում՝ մուտքի և ելքի դարպասների միջև: Հանդիպում, որը ստիպում է մեզ խորհրդածել միմյանց հետ շփվելու ձևի մասին»:

Քահանայապետը շարունակում է. «Ավետարանում մենք կարդում ենք, որ Հիսուս գթաց նրանց»:

«Երբ Հիսուս նկատում է ինչ-որ ցավալի բան, Նա հանդիպում և արձագանքում է՝ երբեք անտարբեր չմնալով».նշել է Քահանայապետը:

«Մինչդեռ, երբ մենք տեսնում ենք ինչ-որ տխուր բան, մենք ասում ենք.  «Ի՜նչ ամոթ է»: Հիսուս անտարբեր չի անցնում, Նա գթասիրտ է: Նա մոտենում է կնոջն իրական հանդիպման համար և ապա կատարում հրաշքը»:

Արժանապատվության վերականգնումը

Քահանայապետը, անդրադառնալով այս Ավետարանական հանդիպմանն, ասաց.

«Մենք տեսնում ենք ոչ միայն նրա քնքշությունը, այլ նաև այդ հանդիպման պտղաբերությունը, որը վերականգնում է մարդկանց և իրերին՝ իրենց պատշաճ տեղերում»:

Մենք սովոր ենք անտարբերության մշակույթին և մենք պետք է ձգտենք ու խնդրենք հանդիպման մշակույթ ստեղծելու շնորհը, արգասաբեր հանդիպման, մի հանդիպման, որը վերականգնում է յուրաքանչյուր անձի սեփական արժանապատվությունը՝ որպես Աստծո զավակի, կենդանի մարդու արժանապատվությունը:

«Մենք սովոր ենք այս անտարբերությանը». ասաց նա, շարունակելով, որ «երբ մենք տեսնում ենք այս աշխարհի աղետները. «Ի՛նչ ամոթ է, խեղճ  մարդիկ, տեսեք, թե ինչպես են նրանք տառապում» և ապա առաջ ենք շարժվում: Հանդիպում: Եվ եթե ես չեմ նայում, եթե չեմ հպվում, եթե չեմ խոսում, չեմ կարողանա հանդիպել և օգնել՝ կառուցելու հանդիպման մշակույթը»:

Նույնիսկ մեր ընտանիքներում

«Այսօրվա Ավետարանական հատվածի ուղերձը բխում է Հիսուսի և Իր մարդկանց  հետ հանդիպումից, ևմենք բոլորս Նրա Խոսքի, Նրա հետ հանդիպման կարիքն ունենք». ասաց Ֆրանցիսկոս Պապը:

«Մեր ընտանիքներում, ճաշի սեղանի մոտ քանի ու քանի անգամ են մարդիկ ճաշելու ընթացքում հեռուստացույց են դիտում կամ հաղորդագրություններ գրում իրենց հեռախոսներով: Բոլորն են անտարբեր այդ հանդիպման նկատմամբ: Նույնիսկ հասարակության սրտում, որը ընտանիք է, ոչ մի հանդիպում չկա: Թող սա օգնի մեզ ձգտելու այս հանդիպման մշակույթին, ճիշտ այնպես,  ինչպես Հիսուս արեց»:

Քահանայապետը կոչ արեց նայել, լսել ու հանդիպել, ոչ թե՝ միայն տեսնել, լսել և պարզապես անցնել կողքով:

«Մի ասացեք միայն. «Ինչ ամոթ է, խեղճ մարդիկ», այլ թույլ տանք ինքներս մեզ առաջնորդվել կարեկցանքով». ամփոփեց Ֆրանցիսկոս Պապը՝ նշելով, «Մոտեցե´ք, դիպչե´ք և խոսե´ք այն լեզվով, որն այդ պահին կգա յուրաքանչյուրիս, սրտի՛ լեզվով». «Մի´ լացեք» և նվիրաբերեք կյանքի գոնե մեկ կաթիլ»:

Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը

Նյութը թարգմանված է Zenit պարբերականի կայքից

Աղբյուրը` armenianchurchco.com

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ