20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Երբ մի տեղ ընդդիմադիր կուսակցություն է հաղթել, դա փիլիսոփայական կատեգորիա է»

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝
«Հայաստանում ֆեոդալական համակարգ է, և ինչպես առաջ եմ ասել` հիմա էլ հաստատում եմ` մենք Հայաստանում ՏԻՄ համակարգ չունենք: Տեղամասերում, խոշոր հաշվով, խախտումներ չեն եղել, եղել են չիմացության պատճառով առաջացած խնդիրներ»,-Henaran.am-ի հետ զրույցում գնահատելով սեպտեմբերի 18-ին կայացած ՏԻՄ ընտրություններն` ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Երբ մի տեղ ընդդիմադիր կուսակցություն է հաղթել, դա փիլիսոփայական կատեգորիա է. եզակի դեպքերը գալիս են ապացուցելու օրինաչափությունը»:  Մարտիրոսյանի խոսքով` նույնիսկ  բավականին շատ դեպքերում թեկնածուները ձևական են եղել, ճնշումներ են եղել:

Ընդհանուր առմամբ, ըստ նրա, ոչ մի առաջընթաց չի եղել այս ընտրություններին: Նա ընդգծեց` իր ընտանիքի անդամներից ևս եղել են հանձնաժողովի կազմում և, ընդհանուր առմամբ, դժգոհ են հանձնաժողովի աշխատանքից, քանի որ օրենքներ չիմանալու պատճառով որոշակի վեճեր են առաջացել։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ