19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվողի ինքնազգացողությունը վատացել է

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով  այսօրվա դատական նիստն ընդմիջվեց ամբաստանյալներից մեկի՝ Մովսես Ազարյանի  ինքնազգացողությունը վատանալու պատճառով:

Մովսես  Ազարյանը դատական նիստի մեկնարկին ասել է, որ իրեն վատ է զգում, գլխապտույտ ունի և սրտխառնոց:

Ամբաստանյալի համար դատարան «Շտապօգնություն» են կանչել, այս պահին նրան հետազոտում են:

Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում Երեւանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:

Կուրսանտին դաժանաբար սպանելու, այնուհետեւ կախելու մեջ մեղադրվում են  կուրսանտներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը,Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանություն կատարելու համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ