24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչպիսի՞ հատապտուղներն են օգտակար երեխաների համար

Գրեթե բոլոր մրգերն ու հատապտուղները վառ գույներ ունեն, հետևաբար պարունակում են մեծ թվով պիգմենտներ: Ցավոք, լիկոպինն ու կարոտինը կարող են առաջացնել ալերգիկ ռեակցիաներ ոչ միայն սննդային ալերգիա ունեցող երեխաների, այլ նաև առողջ երեխաների մոտ:

Սա պետք է հաշվի առնել, եթե ցանկանում եք ձեր երեխային ուրախացնել ամառային հատապտուղներով: Ընտրեք հատապտուղներից նրանք, որոնք կարող են երեխային մաքսիմալ օգուտ պարգևել:

Ազնվամորի. Պարունակում է օրգանական թթուներ, ինչպես նաև կալցիում, ֆոսֆոր, երկաթ, մանրաթելեր: Հզոր քրտնացնող և ջերմությունը իջեցնող միջոց է:

Սև հաղարջ. Վիտամին С-ի պարունակության առումով ռեկորդսմեն է: Նաև պարունակում է В վիտամին, կարոտին, պեկտիններ, կալիում, կալցիում, մագնիում, ֆոսֆոր: Ակտիվացնում է սրտանոթային համակարգը: Օգտակար է մրսածության և գաստրիտի դեպքում: Սև հաղարջից կարելի է պատրաստել հյութ, դոնդող, մարմելադ, ժելե և այլն: Բոլոր դեպքերում վիտամին С-ն հրաշալի պահպանվում է:

Կարմիր հաղարջ. Վիտամին А-ի քանակով զգալիորեն գերազանցում է սև հաղարջին: Օգտակար հատկությունները շատ նման է սև հաղարջին: Երեխաներին հակացուցված չէ: Շատ համեղ է դրանից պատրաստված դոնդողը: Խորհուրդ է տրվում պատրաստել ըմպելիքներ, կոմպոտ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ