25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՐԱՏԱՊ. Ավտովթարից մահացել է մի ամբողջ ընտանիք /լրացված/, ֆոտո

Henaran.am-ին հաջողվեց որոշ մանրամասներ ճշտել այսօր` մայիսի 1-ին,  ժամը 16:30-ի սահմաններում Տաթեւ-Հալիձոր ճանապարհին տեղի ունեցած վթարից:

Հիշեցնենք, որ “ԳԱԶ 2410” մակնիշի 62 ՏԼ 928 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել մոտակա ձորում կառուցված հանգստի տաղավարի վրա: Տաղավարում այդ պահին  հանգստացող մարդիկ կային:

Պատահարի հետեւանքով 5 մարդ է մահացել, 5-ն էլ տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն:

Տուժածների մեջ նաեւ տարբեր տարիքի երեխաներ կան: Երեխաներից մեկը վիրահատությունից հետո հիվանդանոցում մահացել է, իսկ 4 տուժածի վիճակը շարունակում է ծանր մնալ:

Ըստ վիրաբույժ Կարեն Հարությունյանի, 2 տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է: Եւս մեկ երեխայի ցույց է տրվել անհրաժեշտ օգնություն: Առայժմ չեն հայտնում տուժածների եւ մահացածների անունները:

Հիշեցնենք, որ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը նշել է երկու մահացածի անուն` Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ Հայկ Մարտիկյան (40 տ.) եւ Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի բնակիչ Վրույր Ղազարյան (37 տ.):

Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց Քարահունջի գյուղապետ Լուսինե Ավետյանը, մեքենայի մեջ գտնվողները Քարահունջի բնակիչներ էին: Վրույրը` ավտովարորդն է եղել, մահացել է նրա կինը` Հերմինե Օհանջանյանը` ծնված 1984թ. երեխաները` Սիլվա Ղազարյանը` ծնվ 2002թ, Սերոբ Ղազարյանը` ծնվ 2007թ, նաեւ վարորդի քրոջ դուստրը` Աիդա Թունյանը` ծնվ. 1996թ-ին: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ