19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Օրհնիր Տիրոջը, ով իմ անձ

Օրհնիր Տիրոջը, ով իմ անձ, եւ իմ բոլոր ոսկորները թող օրհնեն սուրբ անունը նրա: Օրհնիր Տիրոջը, ով իմ անձ, եւ մի մոռացիր բոլոր պարգեւները նրա, ով քավություն է տալիս քո մեղքերին, բժշկում ախտերը քո բոլոր:

Նա, որ քո կյանքը փրկում է ապականությունից, քեզ պսակում է ողորմությամբ ու գթությամբ, որ բարկությամբ հագեցնում է ցանկությունը քո, եւ քո երիտասարդությունը նորոգվում է արծվի պես:

Ողորմություն ու արդարություն է շնորհում Տերը բոլոր զրկյալներին: Տերն իր ուղիները ցույց տվեց Մովսեսին, եւ իր կամքը` Իսրայելի որդիներին: Գթասիրտ, ողորմած է Տերը, համբերատար ու ողորմաշատ: Տերն իսպառ չի բարկանում եւ հավիտյան ոխ չի պահում:

Մեր մեղքերի համեմատ չվարվեց մեզ հետ, ոչ էլ մեր անօերնության համեմատ հատուցեց մեզ: Այլ որքան բարձր է երկինքը երկրից, այնքան զորեղ է Տիրոջ ողորմությունն իրենից երկյուղ կրողների վրա:

Որքան հեռու է արեւելքն արեւմուտքից, այնքան հեռացրեց նա մեր անօրենությունները մեզնից: Ինչպես որ մի հայր գթում է իր որդիներին, այնպես Տերը պիտի գթա իրենից երկյուղ կրողներին:

Նա գիտե կազմվածքը մեր եւ հիշում է, որ հող ենք մենք: Մարդու օրերը խոտի պես են. նա ծաղկում է ինչպես վայրի ծաղիկ: Երբ փչի քամին, նա կանհետանա, եւ նրա տեղն իսկ չի երեւա:

Բայց Տիրոջ ողորմությունը հավիտյանս հավիտենից իրենից երկյուղ կրողների վրա է, եւ արդարությունը` որդոց որդի նրանց հանդեպ, որոնք պահում են ուխտը նրա, հիշում նրա պատվիրաններն ու կատարում դրանք:

Տերն երկնքում հաստատեց իր աթոռը, նրա թագավորությունը տիրում է բոլորին: Օրհնեցեք Տիրոջը, նրա բոլոր հրեշտակներ, որ հզոր եք ուժով, կատարում եք խոսքը նրա, լսում ձայնը պատգամների:

Օրհնեցեք Տիրոջը, նրա բոլոր զորքեր, սպասավորներ եւ նրա կամքը կատարողներ: Օրհնեցեք Տիրոջը, նրա բոլոր գործերը, ամենուրեք է տերությունը նրա:

Հոգիդ իմ, օրհնիր Տիրոջը:

Դավթի սաղմոսների գրքից 102

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ