25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Բոլոր հրադադարների հաստատումը չէ, որ տանում է դեպի խաղաղություն.իրանագետ /վիդեո/

«Վերջին շրջանում՝ հատկապես ռուս-ամերիկյան հրադադարի հաստատման վերաբերյալ հայտարարությունից հետո, որը ուժի մեջ է մտնում այս օրերին,որոշակի տեղաշարժեր տեղի ունեցան միջազգային հարաբերություններում  և ռազմաքաղաքական նոր իրողություն ստեղծվեց Սիրիայի շուրջ»,-այսօր սեպտեմբերի 13-ին «Հենարան» մամուլի ակումբում  հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց  իրանագետԿարեն Մկրտչյանը:

Մկրտչյանի խոսքով՝ այդ փաստաթուղթը Թուրքիայի ռազմական գործողությունները դեպի Սիրիա կասեցնելու նշանակություն ունի, ավելին՝ այն զսպաշապիկի դեր ունի:

«Քերիի և Լավրովի հրապարակած փաստաթուղթը, կարծում եմ, Թուրքիայի ռազմական գործողությունները դեպի Սիրիա կասեցնելու նպատակ ունի»,-նշեց իրանագետը:

Իրանագետը նկատում  է, որ  այդ կարևոր փաստաթղթի ստորագրումից հետո իրանական կողմն այն ողջունեց՝ միաժամանակ իր մտահոգությունը հայտնելով այն հարցի շուրջ, որ բոլոր հրադադարների հաստատումը չէ, որ տանում է դեպի հաշտեցում:

Բացի այդ, իրանական կողմն ընդգծել էր, որ հրադադարի հաստատումը չպետք է չարաշահվի տարածաշրջանում՝ մասնավորապես Սիրիայում զինված ուժերի և զինտեխնիկայի նոր տեղաշարժերի կատարմամբ:

«Բոլոր հրադադարների հաստատումը չէ, որ տանում է դեպի խաղաղություն և հրադադարի հաստատումը չպետք է չարաշահվի տարածաշրջանում»,-եզրափակեց Կարեն Մկրտչյանը;

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ