25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Աղոթքի զորության մասին

Հիսուս եկավ փնտրելու կորածին, մեղավորին, շփոթվածին, հիվանդին և մարդկային ընկերությունից լքվածին, դիտեց անտարբերության մատնված մարդկությանը, խղճաց և բուժեց կույրերին, հիվանդներին, կաղերին ու հարություն տվեց մեռելներին: Առանց իմացական և ճշմարիտ հավատի, Հիսուսի շնորհած սերը և հայտնությունը մեռած մի ուժ ու նույնիսկ նյութական եկեղեցին կմնան իբրև անիմաստ գեղեցկություններ: Իսկ ո՞վ պիտի իմաստավորի ու արժևորի Նրա խոսքերը, եթե ոչ դուք ու մենք մեր ծառայությամբ և ուրիշներին սիրելով:

Հիսուս մեզ սովորեցնում է աղոթքի զորության մասին: «Խնդրեցեք և խնդրանքները կկատարվեն, աղաչեցեք և կլսվեն աղաչանքները, բախեցեք գթության դուռը…»: Նրա խոսքերը հիմնվում են աստվածային բարության վրա: Աստծուն իբրեւ Հայր ենք ճանաչում.

«Ձեզնից ո՞վ է այն մարդը,- ասում է Նա,-որից իր որդին եթե հաց ուզի, միթե քա՞ր կտա նրան, և կամ եթե ձուկ ուզի, միթէ օ՞ձ կտա նրան: Արդ, եթե դուք որ չար եք, գիտեք ձեր որդիներին բարի պարգևներ տալ, որքան եւս առավել ձեր Հայրը որ երկնքում է, բարիքներ կտա նրանց, որոնք իրենից ուզում են» (Մատթ. 7:9-11):

Տեր Հովսեփ քահանա Հակոբյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ