16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Շամպայնն օգտակար է սրտի համար

Ապացուցված է, որ շամպայնը ոչ միայն չի վնասում, այլ նաև օգտակար է առողջության համար:

Բրիտանիայի Ռիդինգի համալսարանի գիտնականների անցկացրած հետազոտության արդյունքում պարզվել է, որ շամպայնը պարունակում է պոլիֆենոլ, որը լայնացնում է արյունատար անոթները և արագացնում է արյան շրջանառությունը։

Գիտնականների կարծիքով, օրվա մեջ երկու գավաթ շամպայն օգտագործելու դեպքում վերանում է սրտի հիվանդությունների առաջացման ռիսկը, ինչպես նաև դրական ազդեցություն է ունենում արյունատար անոթների պատերի վրա: Ի դեպ, այս էֆֆեկտն ունեն բոլոր տեսակի շամպայնները:

Պոլիֆենոլ ֆերմենտը բարձրացնում է արյան մեջ ազոտի օքսիդի մակարդակը, ինչը նպաստում է անոթների լայնացմանը: Պոլիֆենոլի պարունակությունը բարձր է նաև կարմիր գինու մեջ: Պիլիֆենոլ են պարունակում նաև թեյը, զեյթունի ձեթը, սոխը, բրոկոլին և հապալասը:

Աղբյուր՝ Nuga Best – Armenia

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ