20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Դա ուղղակի nonsense է. նախկին վարչապետը` նորից

«Ինչպե՞ս կարող եմ ասել, ինքը պիտի վարչապետ լինի, որ ասեմ, թե ինչպիսի վարչապետ է: Սակայն իր կարճատև փորձը Երևանի քաղաքապետի պաշտոնում խոստումնալից էր»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը` պատասխանելով հարցին, թե ինչպիսի վարչապետ կարող է լինել Կարեն Կարապետյանը: Վերջինս կարծում է, որ նրա միջոցով կարող են նոր մոտեցումներ հայտնվել տնտեսական կյանքում:

«Սակայն մինչև ինչ-որ ժամանակ չանցնի, դժվար է գնահատական տալը: Հույսուվ եմ և մտածում եմ, որ դրական փոփոխություններ կարող են լինել»,-հավելեց նա: Դիտարկմանը, թե ամեն դեպքում Կարեն Կարապետյանը «Հանրապետական» կուսակցության կողմից է առաջադրված, նրա թեկնածուն է, Վ. Մանուկյանն արձագանքեց հիշեցնելով, որ դա ըստ Սահմանադրության է: «Ով որ ունի խորհրդարանում մեծամասնություն, նա էլ առաջադրում է թեկնածուին: Այս իմաստով մենք չենք տարբերվում մյուս երկրներից և համապատասխանում ենք մեր Սահմանադրությանը:

Եկեք, ֆիքսենք, որ Սահմանադրությամբ «Հանրապետականը» պետք է նշանակի թեկնածուին: Ենթադրել, որ ցանկացած մարդ, ում նշանակելու է նա, պիտի տապալվի, դա ուղղակի nonsense է, այդպիսի բան մտածելն ուղղակի անիմաստ է, աշխարհում նման բան չի լինում: Նոր վարչապետ են նշանակել, հիմա կտեսնենք, թե այս վարչապետը ոնց է աշխատում: Համենայնդեպս իր նախկին փորձը հույս է ներշնչում»,-եզրափակեց Վազգեն Մանուկյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ