25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Այ քեզ բան…». Վիտալի Բալասանյանը` Սեյրան Օհանյանի փոխարե՞ն

«Այ քեզ բան, ես գյուղում եմ, ինտերնետ չունեմ, ի՞նչ իմանամ` ինչ են գրում»,-Henaran.am-ի հարցին այսպես արձագանքեց Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, ումից փորձեցինք մեկնաբանություն ստանալ հրապարակումների մասին, թե նոր Կառավարության կազմում նաև ինքն է լինելու: Ըստ մամուլի` Վիտալի Բալասանյանը փոխարինելու է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:

Այլ հարցերի նա չպատասխանեց` նշելով, որ հեռախոսով հարցազրույցներ չի տալիս:

Հիշեցնենք, երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց, այնուհետ ՀՀԿ խորհրդի նիստին իշխանությունը վարչապետի թեկնածուի պաշտոնում միաձայն հաստատեց Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի թեկնածությունը: Իսկ մամուլը պնդում է, որ այս պաշտոնում Ազգային ժողովի կողմից հաստատվելու դեպքում Կարեն Կարապետյանը լուրջ փոփոխություններ է անելու Կառավարության կազմում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ