17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչ ստացավ ու ինչ է թողնում Հովիկ Աբրահամյանը

Փաստորեն, Հովիկ Աբրահամյանն այսօր վերջին անգամ վարեց Կառավարության նիստը:

Հովիկ Աբրահամյանն այդ պաշտոնում նշանակվեց 2014 թվականի ապրիլի 13-ին՝ ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերից հետո: Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո: Հիշեցնենք վերջինիս հրաժարականը պահանջում էր ընդդիմադիր քառյակը ԲՀԿ-ը, ՀՅԴ-ը, «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը: Պաշտոնավարման հենց սկզբում Հովիկ Աբրահամյանը խոստացավ լուծել կենսաթոշակայինի պարտադիր բաղադրիչի հարցը: Պարտադիր բաղադրիչի ձևակերպումը փոխվեց, այն դարձավ հարկատեսակ:

Կառավարությունը նախաձեռնեց ոռոգման նպատակով Սևանից ահռելի քանակությամբ լրացուցիչ ջուր բաց թողնել, քանի որ Արարատյան դաշտավայրում գտնվող խորքային հորերի մի զգալի մասը բնապահպանական նկատառումներով փակվել էին, ինչպես նաև խանութների և սպասարման օբյեկտների համար շրջանառության հարկը 3 տոկոսից 1 տոկոս սահմանեց: Նրա նախաձեռնությամբ` ստեղծվեց Հակակոռուպցիոն խորհուրդը, որի արդյունավետության շուրջ խոսելը դեռեւս վաղ է:

Henaran.am-ի հետ զրույցում ՀՀ 13-դ վարչապետի վարած տնտեսական քաղաքականությանն անդրադարձավ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը. «Նա Տիգրան Սարգսյանից ստացավ գրեթե քանդված տնտեսություն, մեծապես աշխատեց, որ այն վերականգնի: Ժամանակն էլ չափազանծ կարճ էր ու փոքր, նաև ներքին ու արտաքին զարգացումներն ընդհանրապես նպաստավոր չեղան: Տրամաբանական է, որ այս ժամանակատահվածում նա չէր կարողանա բոլոր խնդիրները լուծել»:

Բոստանջյանը երկար տարիներ ճանաչում է Հովիկ Աբրահամյանին, և ըստ նրա` այսօր հրաժարական տված վարչապետը հնարավորությունների սահմանում միշտ հաջողության է հասել: Հաջողության հասած բնագավառներից նա թվարկեց կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ պայքարը. «Արտահանումը մեծացնելու աշխատանքները սկսված էին, սակայն վերջին դեպքերը` քառօրյա պատերազմը, «Սասնա ծռերը» ստիպեց մեր իշխանություններին ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու, և երևի թե հենց այդ տրամաբանությամբ է պայմանավորված այս հրաժարականը»,-հավելեց տնտեսագետը:

Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի թեկնածությանն, ապա Բոստանջյանը կարծում է, որ այս պահին ոչ մի թեկնածու էլ ժողովրդի «սրտով» չէ, և ոչ մի բան էլ այս պահին ժողովրդի օգտին չի արվում:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի նիստեր են լինելու, և հավանաբար այդ ժամանակ կհայտարարվի նոր վարչապետի անունը, իսկ ըստ լուրերի ՀՀ նոր վարչապետը լինելու է Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ