29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Անթիվ են նրա կողմից սպանվածները

--2

Որդյակ, պահիր իմ խոսքերը եւ իմ պատվիրանները պահպանիր քո մեջ: Որդյակ, պատվիր Տիրոջը եւ զորացիր, եւ բացի նրանից ուրիշ ոչ ոքից մի երկնչի:

Որդյակ, պահիր իմ պատվիրանները եւ դու կապրես, պահպանիր իմ խոսքերը, ինչպես աչքի բիբը: Կապիր դրանք քո մատներին եւ գրիր սրտիդ տախտակի վրա: Իմաստությանն ասա, որ քեզ քույր լինի, եւ խելքը թող դառնա քո մտերիմը, որպեսզի դրանք քեզ պահպանեն օտար ու չար կնոջից, երբ նա իր խոսքերով հրապուրի քեզ:

Իր տան պատուհանից աչքը ճանապարհին հառած` նա նայում է անմիտ պատանիներին եւ երիտասարդներին, որոնք գնում են փողոցներով, անցնում նրա տան անկյան մոտով. նա խոսում է երեկոյի խավարի միջից, երբ գիշերը մթնում, եւ դադարում է անցուդարձը:

Այդ կինը պոռնիկի կերպարանքով, ընդառաջ է գալիս երիտասարդներին, որ բուռն հրայրքով ու պագշոտությամբ խելքահան անի նրանց:

Նրա ոտքերը տանը դադար չեն առնում, եւ նա մերթ թափառում է դուրսը, մերթ անցնում է փողոց ու հրապարակ եւ դարանամուտ է լինում ամեն պատահած անկյունում:

Ահա նա որսում է մեկին, գրկում եւ համբուրում նրան եւ լրբենի երեսով ասում է նրան . Ես խաղաղության ուխտ էի արել, այսօր ուխտս կատարեցի, դրա համար էլ ընդառաջ ելա քեզ երեսդ տեսնելու համար, եւ ահա գտա քեզ:

Ես գահավորակս պատել եմ ծածկոցներով, զարդարել եգիպտական ճոխ կտավներով, անկողինս պատրաստել եմ ու քրքում ցանել վրան, բնակարանս խնկել եմ կինամոնով, եկ մինչեւ առավոտ սեր վայելենք եւ հեշտանքի հանձնվենք. իմ ամուսինը տանը չէ, հեռու ճանապարհ է գնացել, իր փողի քսակն էլ վերցրել է հետը եւ շատ օրեր անց, թերեւս տուն գա:

Եւ այսպիսի բազում խոսքերով մոլորեցնում է նրան, խեղդող շուրթերով կաշկանդում նրան, եւ նա հիմարացած գնում է կնոջ հետեւից, ինչպես արջառը սպանդանոց,կամ շունը թոկը վզին, կամ ինչպես լյարդը նետով խոցված եղջերուն. թռչնի նման նա շտապում է դեպի ծուղակը եւ չի գիտակցում, որ կորստի է մատնում իր հոգին:

Արդ, լսիր ինձ որդյակ, եւ հնազանդ եղիր իմ խոսքերին: Սիրտդ մի շեղիր դեպի նրա տան ճանապարհները եւ մի մոլորվիր նրա շավիղներում, որովհետեւ խոցոտելով` նա շատերին է դիտապաստ արել, եւ անթիվ են նրա կողմից սպանվածները :

Դժոխքի ուղիներն են նրա տունը, որոնք իջեցնում են դեպի մահվան շտեմարանները:

Առակներ 7

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ