19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սրտի ստենտավորման նոր գներ. Ժողովուրդ

Ինչպես հայտնի է՝դեռեւս այս տարվա հուլիսի 15-ին ՀՀ առողջապահության նախարարությունը Հայաստանի բժշկական հաստատություններին կոչ էր արել նվազեցնել սրտի ստենտավորման գները։ «Գյումրու բժշկական կենտրոնը» առաջինը հայտարարեց ստենտավորման գինը 1.8 միլիոն դրամից 1.2 միլիոն դրամ դարձնելու մասին։ Նախօրեին էլ «Աստղիկ» բ/կ-ն հայտարարեց ստենտավորման գինը 1.8 մլն դրամից 1.1 մլն դարձնելու մասին։

«ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այլ հիվանդանոցներ եւս առաջիկայում կհայտարարեն
ստենտավորման գները նվազեցնելու մասին։ Մասնավորապես, Նորք-Մարաշի սրտաբանական հիվանդանոցը եւս 700 հազար դրամով կնվազեցնի ստենտավորման գինը եւ վիրահատության համար կպահանջի 1.1 մլն դրամ։

«Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանն էլ «ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց տնօրեն Արա Մինասյանը եւս առաջիկայում այս խնդրին կանդրադառնա։ «Առաջիկա օրերին այս հարցերին պատասխան կտրվի»,-ասաց Մանուկյանը։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ