19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Աֆրիկացի պաշտոնյաները` հայերից ու Հայաստանից (վիդեո)

Հայաստանի աֆրիկացի հյուրերը Henaran.am-ի հետ կիսվում են իրենց տպավորություններով:

Ջունիֆոն Տեյլը Զամբիայի առողջապահության նախարարությունից նկատել է, որ Հայաստանը բավական մաքուր երկիր է. «Փողոցները մաքուր են, Երևան քաղաքի շունչը հաճելի է, երևի սրան երկար տարիների ընթացքում եք հասել»: Իսկ հայերին համարում է ընկերասեր, ինչը իր համար զարմանալի է: Ասում է` բոլորը միմյանց ողջունում են փողոցում ու այն էլ շատ ջերմ:

Մեր մյուց զրուցակիցը Վոնդրա Քայրան, Քենիայից է, աշխատում է աֆրիկական երկրների առողջապահական հարցերով զբաղվող կազմակերպությունների հետ:  Չնայած որ ընդամենը երեկ է նա ժամանալ Հայաստան, հնարավորություն է ունեցել զբոսնել Երևանում ու շփվել մարդկանց հետ. «Ես սիրեցի այն. քաղաքն ինձ հիշեցնում է Աֆրիկան, ինչ-որ հարազատ բան կա: Ինձ դուր եկավ, որ այն շատ մաքուր է»: Տիկին Քայրան կարծում է՝ հայերը բարի են, իրեն օգնել են զբոսանքի ընթացքում չկորչել և բավական լավ անգլերեն են խոսում…

Դիտեք նաև տեսանյութը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ