20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մարդասպան են

ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՐԻՔԻ ԱՐՄԱՏՆ Է։ ԱՅՆ ԱՐՄԱՏԱԽԻԼ ԱՆԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԻԱԿ ԿԱՑԻՆԸ՝ ՍԵՐՆ Է:

Ատելությունը թշնամական մի կեցվածք է, որը մարդ ունենում է որևէ անձի նկատմամբ, երբ նրան սիրելուց դադարում է ու ցանկություն է ունենում հարվածելու: Նրա համար Առակագիրը գրում է. «Հակառակութիւնն ատելութիւն է գրգռում» (Առակ. 10:12): Ատելությունը բազմատեսակ մեղքերի դուռն է: Երկու տեսակ մարդասպանություն կա: Առաջինը` արյունով և մի անգամ, երկրորդը` առանց արյան ու անդադար` ատելության ոգով:

Ատելությունը թույնի է նման: Մարդը եթե այդ թույնը չկարողանա իր ատած անձի մեջ ներմուծել և նրան սպանել, անպայմանորեն այդ հյութից կամ նյութից ինքը պիտի թունավորվի ու նրա արյունով բարոյապես պիտի սպանվի:

Մեր Տերը` Հիսուս Քրիստոս ոչ մեկին չատեց, սաստեց, խարազանեց, սիրեց և առանց ատելու իր սկզբունքից շեղվելու խաչ բարձրացավ, կամովին մահը գրկեց, սակայն փարիսեցիների փառասիրությանց և եսասիրությանց խաղալիք չեղավ:

Համաձայն Անգլիացի նշանավոր գրող Բայրընի՝ «Ատելությունը սրտի խենթություն է»: «Եթե մեկն ասի, թե սիրում է Աստծուն, և ատի իր եղբորը, սուտ է խոսում. ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել« (Ա. Հովհ. 4:20):

Այն քրիստոնյաները, որոնք ատում են իրար` մարդասպան են։ Ուրեմն մի’ ատեք իրար: Մի’ նախանձեք: Մի’ չարախոսեք: Ոխ մի’ պահեք: Մի’ անարգեք, այլ սիրեցեք ու ներեցեք իրար:

Տեր Հովսեփ քահանա Հակոբյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ