20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Սեպտեմբերի 2-3-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 12 հասցեում գտնվող գործարանի տարածքում այրվել է մոտ 2500 քմ բուսածածկույթ: Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի մոտակայքում` «Տառեր» կոչվող պուրակի մոտակայքում, այրվել է 3000 քմ խոտածածկ տարածք, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 3 հա, Արարատի մարզի Արարատ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 41 շենքի մոտակայքում՝ 1000 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանում՝ 2000 քմ, Կոտայք գյուղի դաշտերում՝ մոտ 5 հա, Գետամեջ գյուղի թռչնաբուծական ֆաբրիկայի մոտակայքում՝ մոտ 2 հա բուսածածկույթ, Նոր Գեղի գյուղի երկաթգծի մոտակայքում՝ մոտ 1 հա, Ձորաղբյուր գյուղի դաշտերում՝ մոտ 1 հա բուսածածկույթ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղարիբջանյան խճուղում գտնվող 2-րդ գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 1 հա, Գյումրի քաղաքի Կ. Հալաբյան փողոցի թիվ 3 շենքի մոտակայքում՝ մոտ 1 հա, Առափի գյուղի գերեզմանատանը՝ մոտ 3000 քմ, Գյումրի-Երևան ավտոճանապարհի 46-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 1,5 հա, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի անտառում՝ մոտ 3000 քմ, Ալավերդի քաղաքից Սանահին-Սարահարթ թաղամաս տանող ավտոճանապարհի հյուսիսային հատվածում՝ մոտ 2000 քմ բուսածածկույթ: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ