25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ոմանք բարգավաճում են. Հրապարակ

Հովիկ Աբրահամյանի շրջապատում ոմանք բարգավաճում են, ոմանք՝ արտագաղթում։ Մեր տեղեկություններով, նրա վարորդը՝ Գրիգոր Գեւորգյանը (Գոքոր), ամիսներ առաջ աղջկան հարազատ Մրգավետ գյուղի մանկապարտեզի վարիչ է նշանակել տվել։ Նուշիկ Գեւորգյանի՝ տնօրեն նշանակվելուց առաջ հայրիկը կապիտալ վերանորոգել է մանկապարտեզը։

Հիշեցնենք, որ նրան է պատկանում «Հրաշք այգի» անունով ռեստորանը, որտեղ երբեմն լինում է նաեւ Հովիկ Աբրահամյանը։ Իսկ մոտ 1 ամիս առաջ Հայաստանից արտագաղթել է վարչապետի անվտանգության ծառայության ղեկավար Արմեն Զատիկյանը։

Պատճառը, ըստ ԶԼՄ-ների, ֆինանսական խնդիրներն են։ Թեպետ Հովիկ Աբրահամյանի շրջապատը վստահեցնում է, որ նա իր աշխատողներին «լավ է նայում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ