23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Որ պետությունն է ամենից շատ ներդրումներ արել Հայաստանում

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալների համաձայն` հունվար-հունիս ամիսների օտարերկրյա ներդրումների ծավալը 2015 թ-ի նույն ժամանակաշրջանի համեմատ պակասել է 98.7861 մլն դրամով, իսկ ուղղակի ներդրումները պակասել են 14.1239 մլն դրամով։

Իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալներն, ըստ երկրների, ներկայացված ցանկի գրեթե բոլոր երկրներից պակասել են, բացառությամբ՝  Միացյալ Թագավորությունից ստացված ներդրումների, որտեղից ընդամենը ներդրումները կազմել են 14 338.4 մլն:
Ներդրումների ծավալով առաջատար է նաև Կանադան` 5 240.7 մլն, սակայն սա էլ է պակաս նախորդ տարվա համեմատ, ապա Գերմանիան է, որտեղից ընդամենը ներդրումները կազմել են 1 997.4 մլն։ Գերմանիայից հետո ընդամենը ներդրումների ծավալով հաջորդը Վիրջինյան կղզիներն են՝ 1 281.1 մլն, որը պակասել է 7 142.7 մլն-ով:

ՀՀ-ում ներդրումների մասով ամենամեծ նվազումը Ռուսաստանից է գրանցվել։ Ընդամենը ներդրումների ծավալը 30 096.2 մլն-ով պակաս է եղել վեց ամիսների ընթացքում, քան նախորդ տարվա հաշվետու ժամանակաշրջանում: Պակասել են ներդրումները նաև Կիպրոսից՝ 13 363.7 մլն-ով, Արգենտինայից՝ 9 034.3 մլն-ով, Լյուքսեմբուրգից՝ 3 746.2-ով և այլն:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ