20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ողջ-ողջ այրել է եղբորը /ֆոտո/

2008-ին Ռուսաստանը ցնցվեց սարսափելի պատմությունից։ Մայրն ու խորթ հայրը 8 տարեկան տղային՝ Գադելին, պահում էին շան բնում՝ շղթայակապ։ Երբ հարեւանուհին ականատես եղավ այս ամենին, այդ պահին տղայի խորթ հայրը, հարազատ մայրն ու խորթ եղբայրները նայում էին նրան, ծիծաղում ու ասում՝ ուզում ես ուտել, հաչա․․․ Դեպի վայր ժամանած ոստիկանությունը պարզեց, որ տղային պարբերաբար պատժել են այդ կերպով, այդ անգամ նա շղթայվել էր ֆուտբոլ խաղալիս գլխարկը կորցնելու համար։ Այն ժամանակ խորթ հորը ձերբակալեցին, 3 տարով դատապարտեցին, մորը, սակայն, մայրական իրավունքներից չզրկեցին, կարծես պատմությունն ավարտվեց․․․

Սակայն այժմ՝ 8 տարի անց, այս սարսափելի պատմությունը սարսափելի շարունակություն է ունեցել։

Когда был жив родной отец

 Мама мальчика - Фарзана металась между мужем и сыном

Այս տարվա օգոստոսի 2-ին արդեն 17 տարեկան Գադելը տնից 7 հազար ռուբլի է վերցրել ու ոգելից խմիչք գնել, մայրն ու խորթ հայրն էլ բարկացել են ու ոստիկանություն դիմել։ 48 ժամ ոստիկանությունում մնալուց հետո տղան դուրս է եկել ու այրել իրենց տունը, որտեղ գտնվում էին մայրը, խորթ հայրը, 11 տարեկան քույրը, 7 եւ 2 տարեկան եղբայրները։ Վերջին երեքը նրա մոր ու խորթ հոր երեխաներին էին։ Բոլորը հասցրել են դուրս գալ տնից, բացի 7 տարեկան տղայից, ով հաշմանդամ էր, երեխան այրվել ու մահացել է։

Այժմ, երբ Գադելը ձերբակալված է, խոստովանել է, որ ցանկանում էր, որպեսզի բոլորը փրկվեն, եւ միայն ատելի խորթ հայրն այրվի․․․

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ