25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ի՞նչ վիճակում է 33 օր հացադուլի մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանը /վիդեո/

«Բժիշկների վերջին զննման տվյալներով ակտիվիստ Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակը առայժմ նորմայի մեջ է»,-այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«ՄԻՊ աշխատակազմը մշտական կապ է պահպանում այն բանտի հետ, որտեղ գտնվում է կալանավորված Ղուկասյանը: Օգոստոսի 31-ին ու սեպտեմբերի 1-ին նրան այցելել են ՄԻՊ աշխատակազմի աշխատակիցները: Անցած հանգստյան օրերին նրան զննել են քրեակատարողական հաստատության բժիշկները, իսկ դրանից հետո՝ այն բժիշկը, որին հրավիրել էին նրա խնդրանքով»,-ընդգծեց Արման Թաթոյանը:

«Մենք օգնել ենք, որպեսզի սոնոգրաֆիստն ու լաբորանտը կարողանան արյան անալիզ վերցնել»:

Օգոստոսի 29-ին վերցված անալիզների արդյունքները նորմայի սահմաններում են, բայց հացադուլը պահանջում է բժիշկների մշտական հսկողություն: Մենք նույնպես հետեւում ենք նրա վիճակին»,- հավելել է Մարդու իրավունքների պաշտպանը:

Հիշեցնենք,  Ղուկասյանը կալանավորվել է Սարի Թաղում ու Խորենացի փողոցում զանգվածային անկարգություններին մասնակցության մեջ մեղադրանքով ու տեղավորվել Նուբարաշենի բանտում: Նա արդեն 33 օր հացադուլի մեջ է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ